Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփի կալվածքում ձերբակալվել է տղամարդ, որը ցանկացել է ամուսնանալ նրա թոռնուհու հետ

Blog Image

Ամերիկյան գաղտնի ծառայությունը ձերբակալել է մի երիտասարդի, որը մտել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ֆլորիդայում կալվածքի տարածք՝ նրա թոռնուհու հետ ամուսնանալու համար, հաղորդել է NBC-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին։

Ըստ արձանագրության՝ 23-ամյա Էնթոնի Ռեյեսը ձերբակալվել է չորեքշաբթի երեկոյան, երբ նա բարձրացել է Մար-ա-Լագո տարածքը շրջապատող պատի վրայով։

Պալմ Բիչ քաղաքի տեղական ոստիկանության աշխատակիցները ժամանել են միջադեպը հետաքննելու համար։ Հարցաքննության ժամանակ հանցագործը ասել է, որ բարձրացել է պատի վրայով՝ «քարոզելու Ավետարանը» և «ամուսնանալու Քայի հետ»՝ նկատի ունենալով նախագահի 18-ամյա թոռնուհուն (Դոնալդ Թրամփ կրտսերի ավագ դուստրը)։

«Դեպքի պահին տարածքում գաղտնի ծառայության պաշտպանության ներքո անձինք չեն եղել», - նշել է անվտանգության ներկայացուցիչը։

Ռեյեսը տեղափոխվել է Պալմ Բիչի շրջանի բանտ՝ 50,000 դոլար գրավի և Թրամփի կամ նրա ընտանիքի որևէ անդամի, այդ թվում՝ Քայի Թրամփի հետ կապ հաստատելու արգելքի դիմաց։ Նա իրեն մեղավոր չի ճանաչել։

Քեյ Թրամփը մայիսի 12-ին դարձել է 18 տարեկան։ 

Send