Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզում գնացքը բախվել է բեռնատարի։ Վարորդը կարմիր լույսի տակ դուրս է եկել երկաթուղային գծերի վրա, հայտնել է տարածաշրջանային պետական ճանապարհային տեսչությունը։
Վթարի հետևանքով էլեկտրական շոգեքարշի օգնական վարորդը կոտրել է ոտքը, վթարի մյուս մասնակիցները չեն տուժել։ Տրանսպորտային միջոցները ստացել են մեխանիկական վնասվածքներ։
Բեռնատարի վարորդը զրկված է եղել վարորդական իրավունքից՝ ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու և հանդիպակաց երթևեկության գոտի մտնելու համար։ Նրա դեմ նյութեր են նախապատրաստվել երեք հոդվածներով՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, երկաթուղային գծերով երթևեկության կանոնները խախտելու և վարորդական իրավունքից զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու համար։
Տեսանյութն այստեղ