Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական դեպք, Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է մաhացած 43-ամյա տղամարդ․ Shamshyan

Blog Image

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։
 

Մոտ 20 րոպե որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է տղամարդու մարմինը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Երևանի 43-ամյա բնակիչ է, ով վերջերս էր Ռուսատանի Դաշնությունից վերադարձել Հայաստան։

Send