Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ֆրանսիական դատարանն ամբողջությամբ վերացրել է Պավել Դուրովի տեղաշարժման արգելքը

Blog Image

Ֆրանսիական դատարանն ամբողջությամբ վերացրել է «Տելեգրամի» համահիմնադիր Պավել Դուրովի տեղաշարժման արգելքը, գրել է «Բլումբերգ» գործակալությունը։

Այժմ Telegram-ի հիմնադիրը կարող է ազատորեն լքել Ֆրանսիան և պարտավոր չէ պարբերաբար ներկայանալ տեղական ոստիկանական բաժանմունք։

Արդեն ազատության մեջ Պավել Դուրովը ձերբակալվել էր Փարիզի «Լը Բուրժե» օդանավակայանում 2024 թվականի օգոստոսի 24-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել կազմակերպված հանցավորության հետ կապված հանցագործությունների համար, այդ թվում՝ թմրանյութերի և մանկական պոռնոգրաֆիայի տարածմանը հանցակցության, նաև իշխանությունների հարցումներին տեղեկատվություն չտրամադրելու համար։

Դուրովը ձերբակալվել է և մի քանի օր անց ազատ է արձակվել 5 միլիոն եվրո գրավի դիմաց՝ ոստիկանություն ներկայանալու պարտավորությամբ։ Այդ ժամանակվանից ի վեր նա եղել է Փարիզում։ Դեկտեմբերին իր առաջին հարցաքննության ժամանակ Դուրովը հայտարարել է, որ վերջին վեց ամիսների ընթացքում Telegram-ը ակտիվորեն համագործակցել է իրավապահ մարմինների հետ և տարբեր երկրների իշխանությունների հետ կիսվել է 10,000 օգտատիրոջ տվյալներով։

Send