Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սարի թաղի ճանապարհին բախվել են մեքենան ու մոպեդը. մոպեդավարը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Blog Image

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արմեն Հ.-ի վարած «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենան և դեռևս ինքնությունը չպարզված անձի վարած մոպեդը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարն էլ քաղաքացիների օգնությամբ քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:  

Տարածքը սահմանազատել են պարեկները և ոստիկանության համայնքային բաժնի ոստիկանները:  

Մինչ դեպքի վայր կժամանին քննիչները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Էրեբունու բաժին, որ մեպեդավարը հիվանդանոց տեղափոխվելու ճանպարհին մահացել է:
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը:  

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան ու մոպեդը տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:  

 

Send