Ողբերգական դեպք․ Նուբարաշենի նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին

Ողբերգական դեպք․ Նուբարաշենի նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին

Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07․30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, տղամարդու դի կա։ Գրել է «Շամշյանը»։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հաշվառված, 35-ամյա Գ․Բաղդասարյանն է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։