Պեսկովը խոսել է ռուս-ամերիկյան բանակցությունների և այլնի մասին

Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպում դեռ չի նախատեսվում, ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այլ հայտարարություններ՝
․ Պուտինի և Թրամփի զրույցի պլաններ դեռ չկան, սակայն անհրաժեշտության դեպքում այն արագ կհամաձայնեցվի;
Էր Ռիադում բանակցությունների բովանդակությունը չի հրապարակվի, քանի որ դրանք տեխնիկական խորհրդակցություններ են։