Պայմանավորվածություն է եղել, որ հանդիպումը կայանալու է կառավարության շենքում․ փոխվարչապետի գրասենյակ
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր կառավարության շենքում հանդիպում կունենա Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ MediaHub-ին այս մասին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
«Հայտնում ենք Ձեզ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որևէ հանդիպումից չի հրաժարվել, ի սկզբանե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանդիպումը կայանալու է այսօր կառավարության շենքում»,- հայտնել է փոխվարչապետի գրասենյակը:
Ապրիլի 20-ին Ոսկեպար-Կիրանց հատվածում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակած և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածության դեմ բողոքող գյուղացիները հայտնել էին, որ ապրիլի 22-ին սպասվում է հանդիպում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։