Հայտնի է Մակրոնի երդմնակալության արարողության ամսաթիվը

Հայտնի է Մակրոնի երդմնակալության արարողության ամսաթիվը

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին՝ Ելիսեյան պալատում։  Այս մասին երեքշաբթի՝ մայիսի 3-ին, հայտնել է BFMTV հեռուստաալիքը։

Մակրոնի նախագահության նոր ժամկետը կսկսվի մայիսի 14-ին։

Ապրիլի 27-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Մակրոնին հռչակեց երկրի նախագահ։

Ապրիլի 24-ին Ֆրանսիայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ՝ վերջին փուլը։

Քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկի արդյունքներով Մակրոնը հավաքել է ձայների 58,54 տոկոսը, իսկ աջակողմյան «Ազգային Միասնություն» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը՝ 41,46 տոկոս ձայն։ Ըստ վերջնական տվյալների՝ Մակրոնը ստացել է 18,7 մլն ձայն, նրա մրցակիցը՝ 13,2 մլն ձայն։