Բաբկեն Արարքցյանը պատկանում էր մեր սերնդի այն հատվածին, որը ոգևորությամբ մտավ համազգային շարժման մեջ

ՀՀ առաջին վարչապետ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը ցավակցական ուղերձ է հղել Բաբկեն Արարքցյանի մահվան առթիվ․
«Ցավով տեղեկացա Բաբկեն Արարքցյանի մահվան մասին: Նա պատկանում էր մեր սերնդի այն հատվածին, որը ոգևորությամբ մտավ համազգային շարժման մեջ՝ կրելով մեր ժողովրդին միավորող երազանքը՝ ունենալ անկախ, ինքնիշխան, հզոր պետություն, վերամիավորել Արցախը Հայաստանին, ապահովել արդար, բարեկեցիկ, հպարտ և անվտանգ կյանք մեր ժողովրդի համար, հետապնդել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման իրագործումը՝ որպես բարոյական պարտք նախորդ սերնդի անմեղ կորուստների հանդեպ»։