Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Տոնգայում

Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող Տոնգա թագավորության ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել UTC ժամանակով ժամը 13.07-ին, Տոնգայի մայրաքաղաք Նուկուալոֆայից 174 կմ հյուսիս-արևելք: Էպիկենտրոնը ընկել է տասը կիլոմետր խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։