Կարգելվի միգրանտների երեխաներին առանց ռուսերենի իմացության դպրոց ընդունելը․ նաև այլ մանրամասներ
Ռուսաստանում կարգելվի միգրանտների երեխաներին առանց ռուսաց լեզվի իմացության դպրոց ընդունելը:
ՌԴ Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ համապատասխան նախագիծը կմտնի օրենսդիր մարմին, հայտնել են ԶԼՄ-ները։
«Միգրանտների երեխաներին դպրոցներում գրանցելիս առաջարկում ենք նախատեսել ՌԴ տարածքում նրանց գտնվելու օրինականության ստուգում, ռուսաց լեզվի իմացության պարտադիր թեստավորում, ինչպես նաև հանրակրթական կազմակերպություններում առանց ռուսաց լեզվի իմացության ընդունելության արգելք։ Այդ կապակցությամբ կներկայացվի համապատասխան թեմայով օրինագիծ»,- ասել է Վոլոդինը։