Պիստակը հարուստ է վիտամիններով և հակաօքսիդանտներով, որոնք օգնում են կանխել սրտանոթային հիվանդությունները։ Եթե արյան անոթները ամրացնելու համար ընտրում եք պիստակի և այլ ընկույզների միջև, ապա պիստակը ավելի լավ ընտրություն է, նշել է բժիշկ Սերգեյ Ագապկինը։
Պիստակի կանոնավոր օգտագործումը իսկապես նվազեցնում է սրտի և անոթային հիվանդությունների ռիսկը, ինչը գիտնականները վաղուց ապացուցել են, նշել է մասնագետը, որի խոսքերը մեջբերել է Lenta.ru-ն՝ հղում անելով «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման մի դրվագին։
Նախկինում բժիշկ Ալեքսանդր Սոզիկինը հայտարարել էր, որ պիստակի փոքր կորիզը պարունակում է ածխաջրեր, սպիտակուցներ, մանրաթել, թիամին, խոլին, պանտոտենաթթու, լյուտեին և զեաքսանտին, այդ իսկ պատճառով այս ընկույզը բարենպաստ ազդեցություն ունի մարմնի բոլոր օրգանների և համակարգերի վրա։
Նույնիսկ երեխաները կարող են պիստակ ուտել։ Օրական թույլատրելի է ուտել մոտ 10-15 ընկույզ. դա հիանալի խորտիկ է, որը նպաստում է աշխատունակությանը, հագեցնում է և ամրապնդում կենտրոնական նյարդային համակարգը։
