Դիվիդենտների խնդիր չկա, մարդիկ պետք է գային, իրենց ապրումակցումն արտահայտելու․ Սողոմոնյան

Այս գործողության համար, չեմ կարծում, որ ճիշտ կհամարվեր ընդդիմադիր լիդերների առաջին շարքում լինելը, քանի որ սա ծնողների կազմակերպածն է, և մենք ունենք հասարակության մի ստված հատված, որը կտրականապես քաղաքական ուժերին դեմ է։ Այստեղ բացարձակ դիվիդենտների խնդիր չկա, մարդիկ պետք է գային, իրենց ապրումակցումը արտահայտեին։ Այս մասին այսօր Գլխավոր դատախազության դիմաց, զոհված զինծառայողների բողոքի ակցիայի ժամանակ MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «5165» շարժման հիմնադիր անդամ, դոցենտ Մենուա Սողոմոնյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք բողոքի ակցիայով հասնել այն նպատակին, որ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցվի, այն դեպքում, երբ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարմանը մեկ օր է մնացել, վերջինս պատասխանեց, որ սա տխուր հարց է, քանի որ դատախազության դիմաց, առնվազն, պետք է տեղ չլիներ և ծնողների պայքային պիտի շատերը միանային։

«Դա ամենառեալ, իրավական ուղին է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար, հատկապես, որ դրա հիմքերը լի ու լի առկա են, պետական դավաճանության համար քրեական գործ կա հարուցված և դատաիրավական գործընթաց կա դրա վերաբերյալ։ Սակայն մենք տեսնում ենք, որ ՀՀ-ում իրավական գործընթացներ չեն իրականանում, դրա համար էլ հանրային ճնշումներ են պետք»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում