ԱՄՆ-ն կշարունակի իր բարի ծառայություններն առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումների անցկացման համար․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ն կշարունակի իր բարի ծառայություններն առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումների անցկացման համար․ ԱՄՆ դեսպան

Անցյալ տարվա ընթացքում աջակցել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մի շարք բանակցությունների։ Ասել է Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Քարփենթերը:

Նա նշել է, որ ԱՄՆ պետական քարտուղար Բլինկենն անձամբ մասնակցել է այս ջանքերին՝ «փորձելով հասնել խաղաղության համաձայնագրի, որը ճանապարհ կհարթի ամբողջ տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների բացման և առևտրի համար»։

Դիվանագետն ընդգծել է, որ դա «կարծում ենք, բխում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շահերից»:

«ԱՄՆ-ն կշարունակի իր բարի ծառայություններն առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումների անցկացման համար։ Ի վերջո, իհարկե, կողմերն իրենք պետք է օգտվեն ադ բարի ծառայություններից կամ միջնորդության առաջարկներից՝ աջակցելու ջանքերին, որպեսզի հասնեն կարգավորման համաձայնագրի»,- ասել է ԱՄՆ դեսպանը:

Մայքլ Քարփենթերը նաև ասել է, որ Վաշինգտոնն աջակցում է Լեռնային Ղարաբաղ հայերի անվտանգ վերադարձի հավանականությանը։