Պաշտոնը հավերժ չէ, մեկ օր առանց թիկնազորի եք փողոց դուրս գալու. Մանե Թանդիլյանը՝ Ալեն Սիմոնյանի միջադեպի մասին

Պաշտոնը հավերժ չէ, մեկ օր առանց թիկնազորի եք փողոց դուրս գալու. Մանե Թանդիլյանը՝ Ալեն Սիմոնյանի միջադեպի մասին

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպին:

«Երևանի կենտրոնում, օրը ցերեկով, քաղաքացիների, մայրաքաղաքի հյուրերի ներկայությամբ, ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա՝ թիկնապահների աջակցությամբ։

Երևանը սիրելը ժապավեններ կտրտել չէ, այլ նախ և առաջ պետք՝ ունենալ տարրական հարգանք Երևանի, երևանցու, երևանյան միջավայրի նկատմամբ, որը որևէ տեղ գրված չէ։

Արարքը անարգանք և խուլիգանության դրսևորում է Ազգային ժողովի, պետության նկատմամբ։

Պաշտոնը հավերժ չէ, մեկ օր առանց թիկնազորի եք փողոց դուրս գալու։ Պատրաստ եղեք այդ օրերին էլ քաղաքացիների հանդիպելու։

Նման միջադեպերը ամրապնդում են այն իրողությունը, թե ինչքան է գործող իշխանությունը իրեն հեռացրել հայրենիքից, քաղաքից, քաղաքացուց», -գրել է քաղաքական գործիչը։