Հայաստանն իրավունք չունի լինելու Ռուսաստանի և Արևմուտքի  խոշոր շահերի բախման կենտրոնում․ Ծառուկյան

Հայաստանն իրավունք չունի լինելու Ռուսաստանի և Արևմուտքի  խոշոր շահերի բախման կենտրոնում․ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է մի խումբ դիվանագետների, միջազգայնագետների, վերլուծաբանների հետ։ Այս մասին հայտնում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Տեղի է ունեցել անկաշկանդ քննարկում Հայաստանի շուրջ զարգացումների, առկա իրավիճակի, տարածաշրջանային նոր ռիսկերի, աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների շուրջ։
Գագիկ Ծառուկյանը կարևորել է համաշխարհային անկայունության այս փուլում ներքին հաշտության և համահայկական ռեսուրսների համախմբման խնդիրը։

«Հայաստանն իրավունք չունի լինելու Ռուսաստանի և Արևմուտքի  խոշոր շահերի բախման կենտրոնում. դա մեր պետությանը և մեր ժողովրդին միայն նոր տառապանքներ ու աղետներ կարող է բերել»- ասել է Գագիկ Ծառուկյանը։

Քննարկման մասնակիցները հանդես են եկել կոնկրետ առաջարկներով, նշել են ահագնացող ռիսկերը և դրանք հնարավորինս չեզոքացնելու համար անհրաժեշտ քայլերը։

Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել օժանդակել միջազգային տարբեր հարթակներում հայկական շահի պաշտպանման, հայի արժանապատվության և հայկական միասնականության վերականգնմանն ուղղված գաղափարներին ու նախագծերին»,- հայտնել է Տոնոյանը։