Միայն «Զվարթնոցի՞ց» կհեռանան ռուս սահմանապահները․ հարց Միրզոյանին
Այո՛, ռուսական կողմը տեղեկացվել է այս նախաձեռնության մասին։ Այդ մասին այսօր Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով ՀՀ դիրքորոշումը, որ «Զվարթնոցում» միայն հայ սահմանապահներ պիտի տեղակայված լինեն։
Նրա խոսքով՝ ռուս սահմանապահների ներկայությունը մի շարք կետերում, այդ թվում՝ «Զվարթնոցում» ընկալվել է որպես ռուսական կողմից աջակցություն նորանկախ Հայաստանին։ «Այս գործառույթը նախատեսված էր իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը կունենա։ Ահա հիմա կարծում ենք, որ ՀՀ-ն ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ առաքելությունը»,- նշեց նա։
Ըստ Արարատ Միրզոյանի՝ խոսքն ամբողջ փաթեթի մասին է, լիազորությունների ամբողջական կատարման մասին։
«Այսինքն՝ օդանավակայանի սահմանապահ ծառայության մեջ բացարձակ չկա որևէ աջակցության կարիք»,- ասաց նախարարը։
Նրա դիտարկմամբ՝ հայտարարությունը միայն «Զվարթնոցին» է վերաբերում։
Մանրամասները՝ տեսանյութում։