Հռոմի պապը դժգոհ է ԱՄՆ նախագահի թեկնածուներից․ ինչ է ասել

Հռոմի պապը դժգոհ է ԱՄՆ նախագահի թեկնածուներից․ ինչ է ասել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախօրեին հայտարարել է, որ  Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում ընտրելու են «երկու չարիքից փոքրի» միջև։

Պապը քննադատել է երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ հակամիգրանտների քաղաքականությունը և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարրիսի աջակցությունն աբորտների իրավունքին։

«Երկու չարիքից պետք է ընտրել փոքրագույնը. ո՞վ է երկու չարիքից փոքրը: Այդ տիկի՞նը, թե՞ այն պարոնը։ Ես չգիտեմ»,- ասել է Հոռմի պապը մամուլի ասուլիսի ժամանակ, գրել են արտասահմանյան լրատվամիջոցները։

«Գաղթականներին ճանապարհել, թողնել նրանց ուր ուզում ես, թողնել նրանց… սարսափելի բան է, այնտեղ չարություն կա: Երեխային մոր արգանդից հեռացնելը սպանություն է, որովհետև կյանք կա։ Այս բաների մասին մենք պետք է հստակ խոսենք»,- ընդգծել է նա։