Պատմության այս օրը․ Կենդանիների պաշտպանության համաշխարհային օր

Պատմության այս օրը․  Կենդանիների պաշտպանության համաշխարհային օր

MediaHub.am-ը  շարունակում է իր հետևորդներին ներկայացնել յուրաքանչյուր օրվա խորհուրդն ու նշանակությունն աշխարհում։ Դե իսկ   հոկտեմբերի 4-ին աշխարհը նշում է կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը:

Այս օրը նշելու որոշումն ընդունվել է 1931թ-ին՝ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում, բնության պահպանության կողմնակիցների Միջազգային կոնգրեսի ժամանակ: Այն կոչված է հրավիրել մարդկանց ուշադրությունը աշխարհի մյուս բնակիչների խնդիրների վրա:

Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվա անցկացման ամսաթիվը պատահական չէր ընտրված։ Հոկտեմբերի 4-ը կաթոլիկ եկեղեցու սրբերից ամենահարգվածներից մեկի՝ Ֆրանցիսկ Ասսիզեցու հիշատակի օրն է (մահացել է 1226 թվականի հոկտեմբերի 4-ին)։ Ֆրանցիսկ Ասսիզեցին համարվում է կենդանիների խնամակալը, այդ պատճառով էլ համագումարի մասնակիցները ընտրեցին այդ օրը։

Այսպիսի օրվա անցկացման գաղափարը ընդունվեց ամբողջ աշխարհում, և 2008 թվականին այս ամսաթվին նվիրված տարաբնույթ միջոցառումները անցկացվեցին արդեն աշխարհի 66 երկրում։