Վթար Երևանում. Mercedes-ը բախվել է «07»-ին, ապա երկաթե սյանը (լուսանկար)

Հունվարի 19-ին վթար է տեղի ունեցել Երևանում՝ Արցախի պողոտայում: Բախվել են «Mercedes E300»-ը և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է MediaHub-ի աղբյուրը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։
Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե սյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Երկու անձ տեղափոխվել են «Մուրացան»-ի հիվանդանոց, ապա «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ ամբողջական զննման համար:
Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում: