Հերթական ադրբեջանցի «էկոակտիվիստը», որը զինված ուժերի ներկայացուցիչ է

Հերթական ադրբեջանցի «էկոակտիվիստը», որը զինված ուժերի ներկայացուցիչ է

Արցախում կյանքի ճանապարհը փակած հերթական ադրբեջանցի «էկոակտիվիստը», որը, պարզվում է, այդքան է «էկո» չէ:  

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելի Twitter-յան հրապարակման համաձայն՝ Արցախի 120 հազար հայերի շրջափակմանը մասնակցող, բնապահպան ներկայացող ադրբեջանցին Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչ է։

Նախկինում Սնելը բազմիցս բացահայտել է այլ «էկոակտիվիստների», որոնք զինվորականներ են կամ Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներ։

Այս հանգամանքը հաստատում է այն փաստը, որ Լաչինի միջանցքի շրջափակումը խաղաղ բնակչությանն ահաբեկելու Ադրբեջանի ռազմական գործողություն է, ուղեկցվող բնակչությանը սննդից, դեղորայքից, գազից զրկելով և էլեկտրաէներգիայի մատակարարումը սահմանափակմամբ։ 

Հիշեցնենք, որ արդեն 66 օր է, ինչ Արցախը շրջապակման մեջ է ադրբեջանցի «էկոակտիվիստների» կողմից: