Հայ-ամերիկյան զորավարժությունները մտահոգություն են առաջացնում Հայաստանի ապագայի համար․ Զախարովա

Հայ-ամերիկյան զորավարժությունները մտահոգություն են առաջացնում Հայաստանի ապագայի համար: Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ըստ դիվանագետի՝ Միացյալ Նահանգներն ու Եվրոպական Միությունը, ինչպես և ՆԱՏՕ-ի տնտեսական վարչությունը, մեկ անգամ չէ, որ «նման մեքենայություններ են արել բազմաթիվ երկրների հետ»։
«Գիտեք, թե ինչպես ավարտվեց, այսպես կոչված, «արծիվ գործընկերությունը»։ Օգտագործում են, իսկ հետո անհարկի դեն նետում։ Երեւանը վտանգում է իր ձեռքերով ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս, ի թիվս այլ բաների, սեփական անվտանգությանը»,- ընդգծել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները Հարավային Կովկասը դիտարկում է բացառապես որպես տարածաշրջանի երկրների դեմ գործողությունների ցատկահարթակ։