Ժաննա Անդրեասյանը հնարավորություն տվեց բարձրագույն կրթություն ստանալու․ ուսուցիչ
Մենք բոլորիս հոգսերը մեկ առ մեկ ներկայացրինք նախարարին, մեր նախարարը մեզ խոստացավ, որ դպրոցներին հետևողական կլինեն, հետազոտական աշխատանք կկատարեն։ Հաստիքներ կան, որ մենք կարող ենք հանգիստ մտնել ու աշխատել, մեզ համբերություն է պետք, Ժաննա Անդրեասյանի առաջարկները մեզ կբավարարեն, եթե կյանքի կոչվեն։ Այս մասին այսօր ԿԳՄՍ նախարարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիա իրականացնող ուսուցիչներից մեկը։
Նրանցից մի քանիսը, նշենք, մինչ այդ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ էին հանդիպել, ներկայացրել իրենց պահանջները:
«Ինքը շատ մարդկայնորեն ներկայացրեց ամեն ինչ, Աստված տա՝ իրականություն դառնա, ասելիք չունեմ։ Սպասենք հետագա քայլերին։ Մեզ հնարավորություն տվեց բարձրագույն կրթություն ստանալու, ինքն էլ վարձի հարցը լուծելու է։ 10 օր ժամկետ է նշանակվել, եթե ոչինչ չփոխվի, մենք նորից կգանք»,- ասաց նա։
Նշենք, որ մի խումբ ուսուցիչներ բողոքում են, որ պարտադիր ատեստավորման ծրագրի փուլը չեն հաղթահարել ու կանգնել են աշխատանքը կորցնելու հարցի առաջ։
Մանրամասները՝ տեսանյութում