Ես չեմ բացառում, որ նորից քարտեզներ փոխանցենք ադրբեջանական կողմին․ Միրզոյան

Ուզում եմ ասել, որ մենք երկու անգամ ադրբեջանական կողմին ենք փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ, թեև տարօրինակորեն հետո շարունակաբաբար լսում էինք ադրբեջանական կողմից բողոքներ այն մասին, որ այդ քարտեզներն այնքան էլ արդյունավետ չեն և ճշգրիտ չեն արտացոլում ականների տեղակայումը։ Այստեղ տեղին է հիշել, որ այդ ականապատումը հաճախ հենց նույն տարածքների սկսվել էր իննսունականների սկզբին հենց նույն Ադրբեջանի կողմից։ Ինչևէ, մենք կարողացել ենք ի մի բերել և փոխանցել ադրբեջանական կողմին այն տեղեկատվությունը, ինչ մեզ հասանելի էր։

Այս մասին այսօր իր տարեկան ամփոփիչ ասուլիում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ իր տեղեկությունների համաձայն՝ այժմ ՀՀ համապատասխան մարմինները աշխատանքներ են տանում, նաև հարցումների ճանապարհով վերականգնելու նոր տեղեկատվություն հնարավոր նոր ականների վերաբերյալ։

«Եւ չեմ բացառում, որ երկուստեք կառուցողական մոտեցումների և վստահության ամրապնդման քայլերի դեպքում իսկապես կարողանանք վերականգնել հավաստի տեղեկատվություն: Ես չեմ բացառում, որ նորից փոխանցենք ադրբեջանական կողմին։ Թեև պետք է ասել, որ վստահաբար այս անգամ պետք է այդ գործողությունն անել միջազգային գործընկերների միջոցով»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում