Փարիզում ցույցի ժամանակ տեղի ունեցած անկարգություններից հետո 12 ոստիկան հոսպիտալացվել է

Փարիզում ցույցի ժամանակ տեղի ունեցած անկարգություններից հետո 12 ոստիկան հոսպիտալացվել է

Փարիզում մայիսմեկյան արհմիությունների երթի ժամանակ  ցուցարարների հետ բախումներից հետո 12 ոստիկան հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է BFMTV-ը՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի ոստիկանական պրեֆեկտուրային հղումով։

Նրանցից 7-ը վիրավորվել են «գյուղատնտեսական ռումբի» պատճառով՝ հզոր պայթուցիկ փաթեթի պայթյունից հետո։ Հեռուստաալիքն ընդգծում է, որ անկարգություններըի մասնակիցները ոստիկանների վրա շշեր ու պիրոտեխնիկա են նետել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բերման է ենթարկվել 45 մարդ։