Ինչ հրահանգ են ստացել ավտոբուսի վարորդները

Ինչ հրահանգ են ստացել ավտոբուսի վարորդները

MediaHub-ի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը ավտոբուսի վարորդներին այսպես կոչված շրջաբերական է իջեցրել, համաձայն որի  նրանք չպետք է որևէ կերպ խանգարեն կամ փորձեն խոչընդոտել փողոցները փակող ցուցարարներին:

Զգուշացվել է, որ երթերի ժամանակ, եթե ցուցարարները փակեն նրանց ճանապարհը, մեքենան հանգցնեն, ավտոբուսի դռները բացեն, դուրս գան: Իսկ եթե ցուցարարները պահանջեն, որ ավտոբուսով ճանապարհ փակվի, ապա դա անեն առանց առարկելու: Այլ կերպ ասած, վարորդներին տրված է հանձնարարական լսել ցուցարարներին ու ոչ մի կերպ նրանց չխանգարել:

Հիշեցնենք, մի քանի օր է Երևանի փողոցները պարբերաբար փակվում են ցուցարարների կողմից, որոնք այդպես իրենց բողոքն են արտահայտում ընդդեմ Արցախի հանձնման, այնտեղ էթնիկ զտումների ու արցախցիների տեղահանման:

Քիչ անց Հանրապետության հրապարակում կմեկնարկի հանրահավաքը: