«Արմեդ» հավելվածը նոր գործառույթ ունի

«Արմեդ» հավելվածը նոր գործառույթ ունի

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը հայտնում է․

«Հարգելի համաքաղաքացիներ,

տեղեկացնում ենք, որ այսուհետ դուք, «Արմեդ» հավելվածում անցնելով նույնականացում, հնարավորություն ունեք «Իմ բժիշկ» բաժնում առցանց հերթագրվել (այց գրանցել) ձեր առաջնային օղակի բժշկի (ընտանեկան բժիշկ, թերապևտ, մանկաբույժ) մոտ:

Կից ուղեցույցում ներկայացված է ArMed eHealth հավելվածում առաջնային օղակի բժշկի մոտ այց գրանցելու ընթացակարգը»: