Պայթյուն է տեղի ունեցել Իրանի պաշտպանական գործարանում. զոհ կա

Պայթյուն է տեղի ունեցել Իրանի պաշտպանական գործարանում. զոհ կա

Ապրիլի 29-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Իրանի պաշտպանական գործարանում։

Սպահանի նահանգի ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրենը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել «Ավա Նար Պարսիան» ընկերության արտադրական օբյեկտում։ Նշվում է, որ պայթյունի հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը՝ այրվածքներ ստացել։

Ըստ «Իրան Ինթերնեշնլ»-ի՝ ընկերությունը կարող է կապված լինել երկրի Անվտանգության խորհրդի հետ և մասնագիտացած դյուրավառ նյութերի արտադրության մեջ։

Միջադեպի պատճառների մասին դեռևս չի հաղորդվում։ 

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world