Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին․ խցանումը հասնում է մոտ 3 կմ-ի

Blog Image

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Կոկա-կոլա» ընկերությանը պատկանող բեռնատարի առջևի աջ կողմի անիվի վնասման պատճառով մեքենան ամբողջությամբ փակել է դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածը։ Խցանումը հասնում է մոտ 3 կմ-ի։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ, սակայն փրկարարները այդտեղ անելիք չունեն։

«Կոկա-կոլա» ընկերությունը պետք է իր, ժողովրդի լեզվով ասած ավտոարհեստավորներին «գործուղի» դեպքի վայր, որպեսզի անվադողը փոխեն ու ավտոմեքենան հնարավոր լինի տեղաշարժել։

Մի քանի վարորդներ երթևեկությունը վերածել էին «աջափսանդալի», երթևեկում էին հանդիպակաց, վթարային իրավիճակ ստեղծելով դեպի Երևան ընթացող վարորդների համար։

Մի քանի վարորդների պարեկները ենթարկեցին վարչական պատասխանատվության, որից հետո հանդիպակաց երթևեկությունը դադարեցվեց։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ որոշ վարորդներ, իբրև հողի սեփականատերեր «իրար միս էին ուտում»։
 

Send