ՀՀ-ում մետալուրգիական գործարանը կառուցվելու է նորմերին համապատասխան․ Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է

ՀՀ-ում մետալուրգիական գործարանը կառուցվելու է նորմերին համապատասխան․ Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է

Հայաստանի Հանրապետության տարածքում մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին ու պահանջներին համապատասխան՝ ներպետական օրենսդրական կարգավորումների շրջանակներում։ Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրությունից։

Գործարանի շահագործման արդյունքում շրջակա միջավայրի վրա բացասական անդրսահմանային ազդեցությանը վերաբերող Ադրբեջանի հայտարարությունն անհիմն է և որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը։Այս բնապահպանական կեղծ ահազանգերի միակ իրական նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը խոչընդոտելն է:

Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունների կատարմանը։