Ծանրամարտի աշխարհի բազմակի ռեկորդակիր Լաշա Տալախաձեն կժամանի Հայաստան՝ մասնակցելու ԵԱ-ին

Ծանրամարտի աշխարհի բազմակի ռեկորդակիր Լաշա Տալախաձեն կժամանի Հայաստան՝ մասնակցելու ԵԱ-ին

Հայտնի է դարձել Երևանում անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության Վրաստանի հավաքականի վերջնական կազմը։ Ծանրամարտի աշխարհի բազմակի ռեկորդակիր Լաշա Տալախաձեն ևս կժամանի Հայաստան։

Այս մասին տեղեկանում ենք ԵԱ պաշտոնական ֆեյբուքյան էջից։

Տալախաձեն (+109) կգ կրկնակի օլիմպիական, Աշխարհի և Եվրոպայի վեցակի չեմպիոն է:

Նա սահմանել է 23 համաշխարհային ռեկորդ: Պոկում, հրում վարժություններում Տալախաձեն աշխարհի ներկայիս ռեկորդակիրն է։ 

Նշենք, որ Տալախաձեի քաշային կարգում Հայաստանը կներկայացնեն Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը։