5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում

5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում

Մարտի 28-ին ժամը 15:55-ին երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում։ Այս մասին հայտնում է Kazinform գործակալությունը։

Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 861 կմ հարավ-արևմուտք՝ Աֆղանստանում։

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,7 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 120 կմ խորության վրա։