Մանկավարժական համալսարանը նոր ռեկտոր ունի․ Կառավարությունը հաստատեց ընտրության արդյունքները

Մանկավարժական համալսարանը նոր ռեկտոր ունի․ Կառավարությունը հաստատեց ընտրության արդյունքները

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը նոր ռեկտոր ունի։ Համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի ընտրությունը կազմակերպել էր մարտի 19-ին․ հաղթող էր ճանաչվել հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը։ Ռեկտորի պաշտոնում Սրբուհի Գևորգյանի ընտրվելու հարցը Կառավարությունը հաստատեց այսօրվա նիստին։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նկատեց, որ 100-ամյա պատմության մեջ Մանկավարժական համալսարանն առաջին անգամ կին ռեկտոր կունենա։

Կառավարության այսօրվա նիստի օրակարգի բոլոր 49 հարցերը չզեկուցվող էին։ Քննարկման դրված մյուս հարցը վերաբերում էր առողջապահական ոլորտին։ Կառավարությունը որոշեց 3,8 մլրդ դրամ հատկացնել առողջապահության նախարարությանը՝ առողջապահական հաստատությունների վերակառուցման նպատակով։

Առողջապահության փոխնախարար Լենա Նունուշյանն էլ նշեց, որ այդ գումարով վերանորոգվելու են 4, կառուցվելու՝ 2 բուժհաստատություն։

Նոր կառուցվող բուժհաստատություններից մեկը կլինի Մասիս քաղաքում, մյուսը՝ Ծաղկահովիտ գյուղում։

Կվերկառուցվեն Թալինի, Չարենցավանի, Սիսիանի բժշկական կենտրոններն ու Հոգեկան առողջության։