Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքն ամուսնացել են (լուսանկարներ)

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքն ամուսնացել են (լուսանկարներ)

Նախօրեին հայտնի դարձավ, որ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն ու դերասան Բեն Աֆլեքն ամուսնացել են։ Բաժանվելուց մոտ 20 տարի անց զույգն ամուսնական երդում է տվել Նևադա նահանգում՝ Լաս Վեգասի մատուռներից մեկում, որին ներկա էին միայն իրենց ամենամտերիմ ընկերները և ընտանիքի անդամները:

Ինչպես հայտնում է TMZ-ը, զույգը ամուսնության վկայական է ստացել Նևադայի Քլարկ շրջանում:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի միջև զգացմունքները կրկին բորբոքվեցին՝ բաժանվելուց գրեթե 20 տարի անց: Երգչուհու խոսքով՝ իրենց հարաբերություններն արդեն այնպիսին չեն, ինչպիսին եղել են։ «Սա ամենևին այն չէ, ինչ շատ տարիներ առաջ էր։ Մենք ավելի ենք գնահատում միմյանց։ Սիրելիի կողքին լինելու երկրորդ հնարավորություն ստանալը հազվադեպ շանս է», - հավելել է նա։ 

Աֆլեքն ու Լոպեսը ծանոթացել են 2002 թվականին «Ջիլի» կատակերգության նկարահանումների ժամանակ։ Նույն տարում նրանք սկսեցին հանդիպել, այնուհետև նշանադրվեցին։ Իրենց հարաբերությունների ընթացքում նրանք միասին նկարահանվել են մեկ այլ ֆիլմում՝ «Աղջիկը Ջերսիից»։ 2004 թվականի սկզբին զույգը բաժանվեց։