Աշոտ Փաշինյանին «առևանգել են» Շենգավիթում՝ հայրական տան մոտակայքից

«ՀՀ ոստիկանությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուց` Աշոտ Փաշինյանից ահազանգ է ստացել իր առևանգման վերաբերյալ։ Ոստիկանություն ստացվել է հաղորդում, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ, կազմված փատաթղթերը կուղարկվեն Քննչական կոմիտե»,- այս մասին Mediahub-ին ասացին ՆԳՆ Ոստիկանության լրատվության վարչությունից։
Մեր տեղեկություններով՝ ենթադրյալ առևանգումը տեղի է ունեցել Շենգավիթում՝ իր հայրական տան մոտակայքից։
Հիշեցնենք, որ ըստ հաղորդման՝ այսօր 15:00-ի սահմաններում փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին. վերջինս վնասվածքներ ունի։