Լեռնային Ղարաբաղը հնարավորություն էր ունենում իր ընտրված մարմիններում կառավարել կյանքը․ Սարգսյան

Ինքը ստում է, ինքը պայծառատես չի, որ ենթադրություններ անի ապագայի մասին։ Այս մասին այսօր լրագրողների հարցին պատասխանեց Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին հարցին։

«Ես հավաստիացնում եմ, որ կան բոլոր փաստաթղթերը, որևէ էական բան չի փոխվել բանակցային պրոցեսում։ Լեռնային Ղարաբաղը հնարավորություն էր ունենում իր ընտրված մարմիններում և կառույցներում կառավարել կյանքը Լեռնային Ղարաբաղի Հնարապետությունում»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում