Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործով տեղաշարժ կա. երկու օրից հայտարարություն կլինի 

Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործով տեղաշարժ կա. երկու օրից հայտարարություն կլինի 

Արդեն հայտնել ենք, որ Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի վերաբերյալ քրեական գործով զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Գոռ Աղեկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը դատարանի կողմից փոփոխվել է, և մեղադրյալն ազատ է արձակվել դատարանի դահլիճից:

Արդյո՞ք դատարանի այս վճիռն ընդունելի է զոհված զինծառայողների իրավահաջորդների համար։ MediaHub-ն այս հարցի պատասխանը փորձեց ստանալ՝ զրուցելով հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների հարազատների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանի հետ։

«Մենք ծնողների հետ հանդիպում ենք ունենալու, և երկու օրից այս մասին հայտարարություն կլինի»,- նշեց Նորիկյանը։

Նա տեղեկացրեց, որ այսօրվա նիստին իրենք չեն մասնակցել, դատարանի որոշումն էլ դեռ չունեն։

«Հիմա ճիշտ չեմ համարում որևէ գնահատական տալը, քանի դեռ ծնողների հետ չեմ զրուցել»,- նշեց Նորիկյանը։

Հարցին, թե ինչու իրենք այսօրվա նիստին չեն մասնակցել, արդյո՞ք բոյկոտում են դատական նիստերը, Նորայր Նորիկյանը պատասխանեց՝ բոլոր հարցերի պատասխանները երկու օրից։

Նարե Գնունի