1-4-րդ դասարանի երեխաների համար կարճ թելադրություններ պետք է պատրաստվեն․ քաղաքապետ

Մենք խոսել ենք հրատարակիչների հետ և առաջարկ եղավ, որպեսզի 1-4-րդ դասարանի երեխաների համար կարճ թելադրություններ պատրաստեն, ասացին, որ այդ տեքստը իրենք կտրամադրեն։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Հետաքրքիր բան կարող եք ստանալ, թելադրությունը կարող է մրցույթի ձևով լինել»,-ասաց նա։

Սարգսյանը հետաքրքրվեց նաև, թե ովքեր են հիմնականում գրադարաններ այցելում և առաջարկեց, որ էլեկտրոնային տարբերակով ուսումնասիրեն, թե որ գրադարանից քանի ընթերցող է օգտվում։

Մանրամասները՝ տեսանյութում