Կատարը ողջունել է սահմանազատման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը

Կատարի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը սահմանի սահմանազատման վերաբերյալ։ Հայտնել են տեղի լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ի հայտարարությանը։
Կատարը հույս է հայտնել, որ համաձայնությունը ճանապարհ կհարթի «երկխոսության և խաղաղ միջոցներով երկու կողմերի միջև չկարգավորված խնդիրների լուծման համար»: