Միլիարդներ, միլիոններ. ովքեր են ամենից շատ կանխիկ միջոցներ հայտարարագրած պատգամավորները

Միլիարդներ, միլիոններ. ովքեր են ամենից շատ կանխիկ միջոցներ հայտարարագրած պատգամավորները

MediaHub-ը պարզել է, թե որքան են կազմում ՀՀ ԱԺ պատգամավորների հայտարարագրած կանխիկ գումարները:

Ըստ այդմ, ամենամեծ կանխիկ դրամական միջոցը հայտարարագրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ 4 մլրդ 758 մլն 321 հազար 230 դրամ: 

Երկրորդ տեղում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն է՝ 89 մլն դրամ:

Դրամ արժույթով կանխիկ դրամական միջոցների հայտարարագրման մեծությամբ երրորդ հորիզոնականը «Հայաստան» խմբակցության պադգամավոր Իշխան Սաղաթելյանինն է: Վերջինս հայտարարագրել է 56 մլն դրամ: 

«Հայաստան» խմբակցության պատգամավորին հաջորդում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը՝ 40 մլն դրամ: 

Հնգյակը ամփոփում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը՝ 26 մլն դրամ: 

Ամենաքիչ կանխիկ դրամական միջոցը հայտարարագրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ ընդամենը 30 հազար դրամ: 

Շուշանիկ Միսկարյան