Վրաuտանի խnրhրդարանի խnuնակը uտnրագրել է «oտարերկրյա գnրծակալների մաuին» oրենքը

Վրաuտանի խnրhրդարանի խnuնակը uտnրագրել է «oտարերկրյա գnրծակալների մաuին» oրենքը

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

Փաստաթուղթն ուժի մեջ է մտնում ստորագրումից անմիջապես հետո։

«Այսօր ես ստորագրեցի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որի հիմնական նպատակն է ապացուցել Վրաստանի քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգերի կայունությունը արտաքին միջամտության նկատմամբ»,- նշել է Պապուաշվիլին։

Այս օրենքով ավելի քան 20 տոկոսով դրսից ֆինանսավորվող ՀԿ-ները և այլ միություններ պարտավոր են գրանցվել որպես «օտարերկրյա գործակալներ»: Եթե կազմակերպությունը հրաժարվի գրանցվելուց, իսկ շատերն արդեն ասել են, որ կհրաժարվեն, ապա Արդարադատության նախարարությունը կսկսի ստուգումներ անցկացնել և կսահմանվեն խոշոր տուգանքներ: