Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մի խումբ դեռահասներ ծեծի են ենթարկել 11-ամյա աղջկան

Blog Image

Պրիմորսկի երկրամասի Լիպովցի գյուղում մի խումբ դեռահասներ ծեծի են ենթարկել 11-ամյա աղջկան, տուժածը բուժման կուրս է անցնում. փոխանցում է Ria.ru-ն, հղում կատարելով Պրիմորսկի երկրամասի դատախազության մամուլի ծառայությանը: 

Ավելի վաղ սոցցանցերում հայտնվել էր ծեծի տեսանյութը: Հաղորդագրության մեջ, որին կցված էր տեսանյութը, ասվում էր, որ գործողությունը տեղի է ունենում Լիպովցի գյուղում։

Դատախազությունը հետաքննություն է կազմակերպել Օկտյաբրսկի շրջանում դեռահասների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ։

Գերատեսչությունից հայտնում են, որ տուժածի առողջությանը հասցված վնասի լրջությունը դեռ պարզված չէ, սակայն նա հոսպիտալացման կարիք չի ունեցել։ Աղջիկը բուժվում է տանը։ 

Ավելին՝ այստեղ

Send