Գիզայի բուրգերի մոտ Նեղոս գետի չորացած վտակ են հայտնաբերել (լուսանկարներ)

Գիզայի բուրգերի մոտ Նեղոս գետի չորացած վտակ են հայտնաբերել (լուսանկարներ)

Գիտնականները Գիզայի բուրգերի մոտ Նեղոս գետի չորացած վտակ են հայտնաբերել, որը հին եգիպտացիները կարող էին օգտագործած լինել շինանյութեր մատակարարելու համար։ Հայտնել է Nature-ը։

Այս վայրերն այժմ Նեղոս գետից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա են։ Սակայն եգիպտագետները վաղուց էին կասկածում, որ Նեղոսը կարող էր ժամանակին ավելի մոտ եղած լինել այս հատվածին, քան այսօր:

Արբանյակային պատկերներն ու երկրաբանական տվյալները հաստատել են, որ Նեղոսի վտակը, որը հետազոտողները կոչել են Ահրամատի ճյուղ, օգտագործվել է տարածաշրջանի առանցքային վայրերի մոտ մի քանի հազար տարի առաջ:

Այս հայտնագործությունը, ըստ գիտնականների, կարող է օգնել բացատրել, թե ինչու են հին եգիպտացիներն ընտրել այս տարածքը բուրգեր կառուցելու համար:

Հետազոտողները նշել են, որ Նեղոսը հակված է միգրացիայի, և նախկինում բնակչությունը ստիպված է եղել տեղաշարժվել՝ գետից հեռու չլինելու համար: Վերջին մի քանի հարյուր տարիների ընթացքում Նեղոսը մի քանի կիլոմետր շարժվել է դեպի արևելք, հավանաբար տեկտոնական փոփոխությունների պատճառով։

Լուսանկարներն այստեղ