Սամվել Սիրամարգյանը՝ բռնցքամարտի պատանեկան ԵԱ-ի չեմպիոն
![Սամվել Սիրամարգյանը՝ բռնցքամարտի պատանեկան ԵԱ-ի չեմպիոն](https://mediahub.am/uploads/images/2024/07/image_750x_66823036c3602.jpg)
Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ևս մեկ չեմպիոն ունի։
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայից, Սամվել Սիրամարգյանը հաղթել է ռուս մրցակցին՝ դառնալով մրցաշարի չեմպիոն։
Հիշեցնենք՝ ավելի վաղ չեմպիոն էին դարձել նաև Սիմոն Սիմոնյանն ու Համեստ Աֆրիկյանը, իսկ Ալեքս Պետրոսյանն ու Սյուզաննա Իշխանյանը նվաճել էին արծաթե մեդալներ։