ՄԻՊ-ը դեռ ոչ մի տեղեկություն չունի

Ինչպես հայտնի է, ադրբեջանցիներն այսօր Հակարիի կամրջի մոտ տեղադրված ապօրինի անցակետից ևս մեկ արցախցու՝ ուսանողի են առևանգել:
MediaHub-ը կապ հաստատեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականի հետ, ճշտելու, թե արդյոք ահազանգը ստացել են: Արթուր Ասլանյանը հայտնեց, որ ՀՀ ՄԻՊ աշխատակազմը նոր է տեղեկացել դեպքի մասին և այս պահի դրությամբ ոչ մի տեղեկություն չունեն։ Տարվում են աշխատանքներ, ավելացրեց նա:
Քիչ առաջ Արցախի տեղեկատվական շտաբը մանրամասներ ներկայացրեց դեպքի մասին: Նշվում է, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.:
Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:
MediaHub-ի տեղեկություններով՝ ռուս խաղաղապահներն այս պահին բանակցում են երիտասարդին վերադարձնելու ուղղությամբ:
Մարիա Զարգարյան