Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց

Չինացի կինը աղբի տոպրակներից զգեստներ է կարում դստեր համար

Blog Image

Չինացի կինը աղբի տոպրակներից զգեստներ է կարում դստեր համար։ Մոր աշխատանքները հայտնի են դարձրել նրան սոցցանցերում, իսկ ինքը՝ չինուհին, պնդում է, որ այդպիսով պայքարում է բնապահպանության համար. գրում է news.am-ը։

Շանդուն նահանգից Ցի անունով մայրը պատմել է, որ իր դստերը դուր է գալիս կեցվածք ընդունել նման զգեստներով, եւ նա նույնիսկ սովորել է ճիշտ քայլել պոդիումի վրա։

«Ինձ մոտ միտք ծագեց, որ տանը շատ պոլիէթիլենային տոպրակներ կան, ինչո՞ւ մի քանի զգեստ չկարել»,- պատմել է կինը իր գաղափարի մասին։

Բացի այդ, Ցին ասել է, որ մյուս ծնողները, որոնց երեխաների հետ իր դուստրը գնում է մանկապարտեզ, խնդրել են իրեն մի քանի զգեստ կարել։

«Ընդհանրապես տոպրակներից զգեստներ կարելը բավականին հեշտ է»,- խոստովանել է կինը։

Send