Իսրայելի բանակը պատրաստվում է ռմբակոծել Եմենի մայրաքաղաքի օդանավակայանը

Իսրայելի բանակը պատրաստվում է ռմբակոծել Եմենի մայրաքաղաքի օդանավակայանը

Իսրայելի պաշտպանության ուժերը կոչ են արել բոլորին անհապաղ լքել Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանը և հարակից տարածքները։

Սանան վերահսկվում է «Անսար Ալլահ» (հուսիթական) շարժման կողմից, որը կառավարում է երկրի հյուսիսը։

«Իսրայելի պաշտպանության բանակը վճռականորեն տրամադրված է շարունակել գործողությունները և վճռականորեն հարվածել յուրաքանչյուրին, ով սպառնալիք է ներկայացնում Իսրայել Պետության բնակիչների և քաղաքացիների համար՝ ցանկացած անհրաժեշտ հեռավորությունից», - ասվում է հրեական բանակի հայտարարության մեջ։

Իսրայելի պաշտպանության բանակի X էջը կոչ է արել անհապաղ տարհանել Սանայի օդանավակայանի տարածքը և մոտակա յուրաքանչյուրին անհապաղ լքել տարածքը։

«Տարհանման հրամանը չկատարելն ու տարածքում մնալը ձեզ վտանգի կենթարկեն», - զգուշացրել է իսրայելական բանակը։