ՔՊ-ի հույսը Արամ Զավենիչի «Հանրապետություն»-ն է

ՔՊ-ի հույսը Արամ Զավենիչի «Հանրապետություն»-ն է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում այս պահին բավականին հուսահատ վիճակ է:

Քվեարկության արդյունքները գոհացուցիչ չեն, ինչը ՔՊ-ականները պայմանավորում են քվեարկությանը մասնակցած ընտրողների ցածր թվով: 

Բայց և այնպես, ՔՊ գրասենյակի ներսում MediaHub-ն ականատես է, որ իշխանությունը հիմնական հույսը կապում է «Հանրապետություն» կուսակցության հետ՝ կոալիցիա կազմելու առումով: Բացի այս, քննարկվում է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ձայներն օգտագործելու հարցը, եթե ԼՀԿ-ն հատի շեմը և կարողանա կոալիցիայի մաս կազմել: Այդ դեպքում, ասում են ՔՊ-ականները, քաղաքային իշխանությունն ամբողջությամբ իրենց ձեռքում կլինի:

Նշենք, որ կեսգիշերին ԿԸՀ-ն տվյալներ է հրապարակել 62 տեղամասերի արդյունքներով․
1. Հանրային ձայն - 2729 (10.14%)
2. ՔՊ - 8940 (33.23%)
3. ԱՀԿ - 339 (1.26%)
4. Հաղթանակ - 391 (1.45%)
5. ՈւՀԿ - 215 (0.8%)
6. ՀԵԿ - 285 (1.06%)
7. ԱԱԿ - 5081 (18․88%)
8. ՀԱՍԱԿ - 79 (0.29%)
9. Հանրապետություն - 3153 (11.72%)
10. ՄՀԿ - 118 (0.44%)
11. ԼՀԿ - 537 (2.%)
12. ԺՀԿ - 279 (1.04%)
13. Ապրելու երկիր - 900 (3.34%)
14. Մայր Հայաստան - 3857 (14.34%)

Նարե Գնունի