Աթենքում հարձակում է տեղի ունեցել դպրոցի վրա

Աթենքում հարձակում է տեղի ունեցել դպրոցի վրա

Դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել Աթենքի Պատիսիա թաղամասում, 19-ամյա երիտասարդը մուրճով ու դանակով վիրավորել է աշակերտին ու տնօրենին. հաղորդում է Հունաստանի հանրային ERT հեռուստաընկերությունը։

«Այսօր ժամը 8.00-ից քիչ անց Պատիսիայի շրջանի միջնակարգ դպրոցում լուրջ միջադեպ է տեղի ունեցել, որի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացին՝ աշակերտներից մեկի եղբայրը, մուրճով մտել է դպրոց և վիրավորել 18-ամյա աշակերտի, հարվածելով նրա գլխին և մարմնին», - հաղորդում է ERT-ն։

«Վնասվածքները, ըստ երևույթին, լուրջ չեն, սակայն երկու տուժածներն էլ առաջին բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը ձերբակալել է հարձակվողին։

Թարմացումներին ավելի արագ հետևելու համար՝ այստեղ